Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր

Դիետան խախտելու արդարացումները

Դիետան խախտելու արդարացումները

«Ես այսօր ծանր օր եմ ունեցել», «Այսօր իմ ծննդյան օրն է», «Ես չկարողացա դիմակայել»,- այս արտահայտություններն ամենատարածվածն են, որոնք կանայք ասում են դիետան խախտելուց առաջ: Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանանց մոտ 2/3-ը պատրաստ է գտնել ցանկացած պատճառ՝ միայն թե հրաժարվի առողջ սննդակարգին հետևելուց: Մյուս տարածված արտահայտություններից են՝ «Կյանքը շատ կարճ է», «Ես միշտ մտածում եմ ուտելիքի մասին», «Այս ամբողջ ընթացքում ես սոված էի»:

 

Հետազոտությանը մասնակցած 2000 կանանց 84 տոկոսն ավելի շուտ է հրաժարվել դիետայից, քան նախատեսում էր, 41 տոկոսն՝ այն խախտելու համար ասել է. «Այսօր իմ օրը չէ»:

 

Տարածված են նաև «Ես պետք է թարմանամ», «Փողոցում բավականին ցուրտ է՝ առողջ սնունդ ուտելու համար», «Ես արժանի եմ դրան» արտահայտությունները:

 

Հաճախ հնչում են նաև «Ես կամքի ուժ չունեմ», «Ես սրճարանում էի», «Ես ձանձրանում էի», «Իսկ ինձ դուր է գալիս վնասակար սնունդը», «Առողջ սնունդը շատ թանկ է» արտահայտությունները:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ